ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 13, 24News
Շիրակի մարզում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմաբազայի զինծառայողների միջև, հայտնում է Shamshyan.com։ Ըստ ստացված տեղոկությունների՝ ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում միմյանց։
Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանում են Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ՝ շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։
Կատարվում է քննություն։