ՀՀԿ-ին 10 տարի պետք է, որ իր խոսքը հասցնի քաղաքացուն. Էդմոն Մարուքյան

«Մենք պաշտպանել ենք հեղափոխական արժեքները այս շենքում, շենքից դուրս, բայց դա չի նշանակում, որ չունենք մեր առանձին ճանապարհը, մոտեցումները»,-ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Ընդդիմություն կարող է լինել այն ուժը, որի խոսքը, գործիչների հայացքները Հայաստանի հանրապետության քաղաքացիների կողմից ունեն ընկալում։

Այսօր ՀՀԿ-ի ամենամաքուր գործչի հայտարարությունն անգամ ոչ մի կերպ չի ընկալվում որպես օբյեկտիվ խոսք։ Այսինքն՝ մի 10 տարի դեռ պետք է, որ իրենց խոսքը հասնի քաղաքացուն»,-ասել է Մարուքյանը։