Ադրբեջանը դեմքը փրկելու խնդիր ունի, նոր սադրանքները չեն բացառվում. Զոլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ սադրանքի հետևանքով Ադրբեջանը թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական պարտություն կրեց: Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը դեմքը փրկելու խնդիր ունի, հետևաբար՝ նոր սադրանքները, նոր լարվածությունները չեն բացառվում:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը, ապա պատգամավորը նշում է՝ այդ կառույցի առջև ռազմական միջամտության խնդիր չենք դրել: «ՀՀ պաշտպանության ու անվտանգության հիմնական երաշխավորը բանակն է, և այդ առումով ՀԱՊԿ-ին դիմլու ու օգնություն խնդրելու անհրաժեշտություն չկար: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական մասին, ապա հենց ՀԱՊԿ-ի շահերից կբխեր, որ կառույցն ավելի հստակ հայտարարություն աներ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ