Դիլիջանի ոլորաններում մասնակի փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Երևան-Սևան-Իջևան (Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ Նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հենապատի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա գարնանը: