Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

Օգոստոսի 8-ի,  ժամը 20:00-ի սահմաններում Ախալքալաքի կենտրոնում երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են  արձակվել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքից 27- ամյա երիտասարդ է մահացել: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1983 թվականին ծնված Ա.Գ.-ն: Հանցանքը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն բանավեճի հողի վրա հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ.Մ.-ին: Վերջինս մահացել է մինչև հիվանդանոց տեղափոխելը:

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս