Հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

Thumbnail

Օգոստոսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն Շենգավիթ վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։

Մասնավորապես՝ դիտարկումներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասից մայրաքաղաք մուտք գործող մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Իրականացված գործառույթների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն արձանագրվել, իսկ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող մի քանի երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Վարչական շրջաններում իրականացվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ, ինչպես նաև տեղում տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

Հավելենք, որ այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

--00--ԱԹ