Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրեր

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպմանը քննարկել են տիկին Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ Արցախում իրականացվելիք գործունեության հնարավոր ուղղությունների հարցը: 

Ա. Հակոբյանն ընդգծել է, որ Արցախը լինելու է նշյալ հիմնադրամների ծրագրերի անբաժանելի մասը: 
Երկուստեք շեշտադրվել է մարդու իրավունքներին և մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերի կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի վերաբերյալ՝ կարևորելով Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրների միջազգայնացումը և Արցախի միջազգային ընդգրկվածության աստիճանի բարձրացումը: