Այլ երկրի քաղաքացիների համար Վրաստանում կարանտինը վճարովի է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News  

Վրաստան

Վրաստան մուտք գործող թե՛ այլ երկրի, թե՛ Վրաստանի քաղաքացիների համար պարտադիր կարանտինը դեռ պահպանվում է: Բայց նախկին 14 օրվա փոխարեն, այսուհետ կարանտին կանցնեն 12 օր:

Ախալքալաքի բնակիչներից շատերի բարեկամները կամ ընտանիքի անդամները գտնվում են այլ երկրներում և այդ երկրների քաղաքացիություն ունեն։ Ներկա դրությամբ նրանցից շատերը վերադառնում են կամ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքներ։ Այդ մարդկանց հետաքրքիր է արդյո՞ք կարանտինը վճարովի է։

Jnews-ը գրել է, որ երկրի  գերատեսչությունները հայտնել են՝  այլ  երկների քաղաքացիների համար կարանտինը վճարովի է։

«Կարանտինը պարտադիր է յուրաքանչյուրի համար, սակայն պետությունը վճարում է միայն Վրաստանի քաղաքացիներին, իսկ այլ երկրի քաղաքացիները պետք է իրենք վճարեն: Ինչ վերաբերում է այն փաստին, որ երկիր մտնողի ընտանիքի անդամները Վրաստանի քաղաքացիներ են, այդ դեպքում նրան կթողնեն, քանի որ նրա կինը/ամուսինը և անչափահաս երեխան այստեղ են, սակայն դա ընդհանրապես կապ չունի պարտադիր կարանտինի հետ», – ասել են կառավարության թեժ գծից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս