Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 71 634 ստուգում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 24-ի դրությամբ իրականացվել է 71 634 ստուգում, որից միայն 681-ը՝  նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--00--ԱՀ