Պարետի կողմից սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 67 417 ստուգում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով օգոստոսի 16-ի դրությամբ իրականացվել է   67 417 ստուգում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--0--ԱՀ