4-րդ զորամիավորման N զորամասում զինվորական երդման արարողություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News   

բանակ

4-րդ զորամիավորման N զորամասում սեպտեմբերի 16-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվոր:

--00—ՄՀ