2-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 17-ին կայացել է երդման արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

ՊՆ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 17-ին կայացել է երդման հանդիսավոր արարողություն։

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։ Զորամասի հրամանատարը նրանց մաղթել է խաղաղ ծառայություն, հրահանգել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

--00—ՄՀ