Ռոմանոս Պետրոսյանը և բելգիացի ձեռնարկատերը քննարկել են համագործակցության օրակարգը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

․

Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Հյուրընկալեցի բելգիահայ ձեռնարկատեր, «My Forest Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանին և կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Մարտիրոսյանին։

Քննարկեցինք երկուստեք համագործակցության և համատեղ նախագծերի մեր օրակարգը։

ℹ️Կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ տեղական ծառատեսակներ։ Այն արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։

➡️Անդրադարձանք նաև Վանաձոր-Դիլիջան մայրուղուց ոչ հեռու գտնվող, մոտ 3,5 հա տարածք զբազեցնող ամենամեծ՝ Գուգարքի տնկարանին, որի բացման արարողությունը նախատեսվում է շուտով։
Հայաստանի անտառածածկ տարածքները պետք է կրկնապատկվեն։

Անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն առկա վիճակի բարելավմանը, տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական և կոորդինացված քաղաքականություն վարելուն։
Միասնականությունն ու համատեղ ջանքը հաջողության միակ ուղին է։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս