Սերգեյ Փարաջանովից ոգեշնչված Լեդի Գագան․ տեսահոլովակ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News   

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան նոր տեսահոլովակ է թողարկել, որը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։

«911» երգի տեսահոլովակի տեսարաններից մեկում երևում է ֆիլմի պաստառը, իսկ այլ տեսարաններում Լեդի Գագան պատկերում է հայտնի կադրեր ֆիլմից, և երևում են  «Զգուշություն», Armenian Film Festival գրություններ։

Ըստ սյուժեի՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

--00—ՄՀ