Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ 

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

 

Thumbnail

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանյաց սրահի ներսում պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել, 80-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Քաղաքի կենտրոնում գտնվող այդ հարսանյաց սրահում Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված տոնակատարություն էր անցկացվում: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը մահապարտ ահաբեկիչն է իրականացրել:

Ինչպես հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 45 վիրավոր: