Եռյակի ներկայացուցիչների բողոքի քննությունը հետաձգվեց․ աշխատանքային ժամն ավարտվում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի եւ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքների քննությունը հետաձգվեց՝ աշխատանքային ժամի ավարտի պատճառով։

Նշենք, որ նրանց պաշտպանը դեմ էր բողոքի քննության հետաձգմանը։ Նա պնդում էր, որ աշխատանքային ժամի ավարտին դեռ 40 րոպե կան, եւ, որ իրենք կհասցնեն ներկայացնել իրենց բողոքը։ Այնուամենայնիվ դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 6-ին։

Նշենք, որ դեռեւս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։

Հանցագործության մասին քաղաքական երեք ուժերի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել էր նաեւ դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքը առաջին ատյանի դատարան։

--0--ԿԿ