Իմ պառվին ասել եմ, որ գնում եմ, ասել ա՝ գնա, լավ ա, 11 հատ թոռ ունեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Դավիթաշեն համայնքի Երկրապահ կամավորականներն հոկտեմբերի 1-ին մեկնել են Արցախ։ 24News-ի հետ զրույցում նրանք հայտնել են, որ սահման են գնացել թե՛ 90-ականներին, թե՛ 2016թ-ին, և թե՛ հիմա։

«էս անգամ հաստատ հաղթելու ենք, ու շատ ուժեղ ենք հաղթելու։ Տղերքի դուխը տեղներն ա։ Մեր հետ աղջիկներ էլ կան, որ եկել են հերթագրվելու ասել ենք՝ չէ։ Երիտասարդներն էլ մեզնից գիժ են։ Էնքան ոգևորված են, որ մեծերին դուրս են հանել, իրանք են մտել տեղները»,-պատմեց Դավթաշենի ԵԿՄ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը։

Դավթաշենի ԵԿՄ նախագահն էլ նշեց, որ այս անգամ ավելի շատ երիտասարդներն են գնում մարտի դաշտ, քան տարեցները։

«Փորձել ենք տարեցներին հետ պահել։ Բայց կորիզը, հրամանատարական կազմը բոլորը հին, կռված տղաներն են։ Պիտի ամեն ինչ անենք, որ մեզանով վերջանա։ Թող տա Աստված սա վերջին պատերազմը լինի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս