Ենթադրաբար գերության մեջ գտնվող շիրակցի կամավորականը կապի է դուրս եկել․ նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը կապի է դուրս եկել համայնքի ղեկավարի հետ ու նշել, որ ամեն ինչ նորմալ է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ մոտ 20 շիրակցի կամավորականներ գերի են ընկել Խծաբերդի հատվածում: Նրանց մեջ կան ՏԻՄ պաշտոնյաներ։ Այդ պաշտոնյաների թվում են Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի եղբորորդին է, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։

Հարությունյանը նշեց, որ Մեղրաշատի վարչական պատասխանատուն իր գտնվելու վայրի հետ կապված մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դա ռազմական գաղտնիք է։

«Զրուցել եմ իր ընտանիքի անդամների հետ, ասել եմ նորմալ է իր վիճակը։ Ընտանիքի անդամներն էլ են զանգում իրեն։ Իրենք հասանելի են», - ասաց Ջեմմա Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ