Արցախցի դպրոցականները, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը․ ԿԳՄՍ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը։

«Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։

Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»,- գրել է նա։

--00--ԱՀ