«Հանգչի՛ր խաղաղությամբ, Արի՛ս». ռումինացի երկրպագուները եկեղեցու մոտ պաստառներ են փակցրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Արիս

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Արիս Ստեփանյանի: Ռումինական Uniti sub tricolor երկրպագուների խումբը հարգել է նրա հիշատակը:

«Աստղերը, որ ընկան ձեր պատերազմում, չեն անհետանում։ Եղե՛ք խիզախ։ Նրանք փայլելու են ձեր կյանքում։ Արիս Ստեփանյանի հիշատակին». ռումինացի երկրպագուներն այս գրություններով պաստառներ են փակցրել Բուխարեստի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու երկաթյա պարիսպներին: Իսկ ֆեյսբուքյան էջում՝ հրապարակված լուսանկարին կից, գրված է. «Հանգչիր խաղաղությամբ, թանկագի՛ն Արիս»:

1
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Չնայած հայտարարված հումանիտար հրադադարին՝ ռազմական գործողությունները շարունակվում են:

--00—ԼՄ