ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածել են Ղարաբաղում կռվող գրոհայինների սիրիական ճամբարին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News   

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սիրիական Իդլիբ նահանգում հարված են հասցրել ճամբարի, որում զինյալներ են պատրաստվում  Լեռնային Ղարաբաղի զիված հակամարտության գոտում կռվելու համար։  Այս մասին գրել է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Русская весна»-ն։ 

Աղբյուրի YouTube-ի ալիքում տեղադրված տեսանյութը ֆիքսում է պայթյունի պահը և դրա հետևանքները: Նկարագրությունում նշվում է, որ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի պատճառով սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները»:

ՌԴ պաշտպանության նախարարությունում պարբերականի աղբյուրը պատմել է, որ որոշ ժամանակ առաջ հետախուզությունը մանրամասն տվյալներ է ստացել զինյլաներից ուսումնամարզական մեծ ճամբարի մասին, ինչից հետո սկսել են հետևել ճամբարին, ինչպես նաև հավաստանշել ահաբեկիչների բանակցությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ