Ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքազգացողությունը՝ հրաշալի։ Այս մասին հայտնում է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։  

Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել,  վնասվածքներ ուներ նաև վերջույթներում։
Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս