Աշտարակի խճուղում վթարից տուժած երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

փոքրիկ

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս