Թուրքիան դո՞ւրս կմնա ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News

Մհեր Գրիգորյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հասկանալ, թե ինչ կտա այս որոշումը։

«Որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով, այսինքն՝ բոլոր հինգ երկրների կողմ քվեարկությամբ: Մենք ունենք որոշակի փաստարկներ կոնսենսուսի հասնելու համար, բայց այս փուլում դրանց մասով փակագծեր չէի ցանկանա բացել: Ինչ վերաբերում է գործող արտոնության բնույթին, այսօր թուրքական ծագմամբ ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչը, ըստ էության, ներմուծման արտոնություն է, որի վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա:

Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս