Ալիևն ասում է՝ թուրքական կործանիչները կօգտագործեն արտաքին ագրեսիայի դեպքում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26 24News    

F-16

Թուրքական F-16 կործանիչները կօգտագործվեն Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրել է РИА Новости-ն:

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Ադրբեջանն օգտագործում  Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող  F-16 կործանիչները ։ Կործանիչների ուղեկցությամբ ԱԹՍ-ները պատերազմի ընթացքում հարվածներ են հասցրել նաև խաղաղ բնակավայրերին։

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող ՍՈւ-25-ը խոցվել է թուրքկանա կործանիչի միջոցով։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս