Թուրքիան առաջիկա 30 տարիների ընթացքում ևս չի ընդգրկվի ԵՄ-ի կազմում. Ալեքսանդր Շալենբերգ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցի շրջանակում հայտնել է, որ և՛ Եվրամիությունը, և՛ Թուրքիան գիտեն, որ անդամակցելու մասին բանակցությունները ոչնչի չեն հանգեցնի, և որ Թուրքիան առաջիկա 30 տարիների ընթացքում ևս չի ընդգրկվի միության կազմում:

«Երկար տարիներ Ավստրիան հակված էր այն կարծիքին, որ անդամակցության սառեցված բանակցությունները պետք է պաշտոնապես ամբողջովին դադարեցվեն»,- նշել է Շալենբերգը և հղում արել Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի հարաբերությունների առաջընթացի մասին զեկույցին, որում Կոպենհագենի չափորոշիչների զգալի նվազում կա:

Ալեքսանդր Շալենբերգը նաև անդրադարձել է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններին՝ նշելով, որ Ավստրիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսին Արևելյան Միջերկրական ծովում, ու հավելել, որ, այդուամենայնիվ, պետք է արվի ամեն հնարավոր բան բանակցությունների սեղանին ստելու համար: 

--00—ԼՄ