Բեկում մտցնելու ժամանակն է. Արցախի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

Մայիլյան Մասիս

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայում մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։ 

Բեկում մտցնելու ժամանակն է»։

Նշենք, որ ԱՀ նախագահի խոսնակի հայտարարությանը, թե Շուշին ամբողջությամբ հայկական ուժերի վերահսկողությունից դուրս է, հաջորդեց ԱԳ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու են մինչև վերջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է` Շուշիի համար մարտերը շարունակվում են: 

--00--ԱԹ