Պերուի նախարարների կաբինետի անդամների կեսից ավելին հրաժարական են տվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Պերուի նախարարների կաբինետի անդամների կեսից ավելին հայտարարել է հրաժարականի մասին՝ երկրի նախկին նախագահ Մարտին Վիսկարայի պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ցույցերը կոշտ ցրելուց հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է պերուական RPP ռադիոկայանը։

Ռադիոկայանի տեղեկատությունների համաձայն՝ կառավարության նոր կազմի 18 նախարարներից հրաժարականի դիմում են ներկայացրել 13-ը, այդ թվում ՝ Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության, Էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարները:

Պերուում բողոքի ամենօրյա ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Պերուի խորհրդարանը քվեարկել է նախկին նախագահ Մարտին Վիսկարային պաշտոնից հեռացնելու օգտին ՝ կապված կոռուպցիայի մեղադրանքների հետ, որոնք առաջադրվել են նրան։

--00--ԱՀ