Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը. Միքայել Մինասյանը՝ Մնացականյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

միքայել

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականին:

«Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց:

Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց:

Զորի՛կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը:

Խոստանում եմ, որ երբ լինի ձեր բոլորի դատը, ես կվկայեմ քո օգտին: Կպատմեմ քո պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների մասին, բայց ստիպված կլինեմ խոսել նաև քո թուլությունից: Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը: Բայց գոնե հիմա եղար առաջինը՝ ցույց տալով հայրենիքի դավաճանի կողքին չլինելու վճռականությունդ:

Իսկ հիմա մի՛ կանգնիր, ապաշխարի՛ր, գնա՛ Ազատության հրապարակ, գնա՛, պատմի՛ր դավաճանի արարքների մասին:

Պատմի՛ր, որ ներվես:

Պատմի՛ր, որ քեզ կարողանանք օգնել:

Նույնը խորհուրդ եմ տալիս ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին:

Իսկ վերջում ասեմ, որ ես գալու եմ բոլորի հետևից, բոլոր նրանց, ովքեր կմնան վիժվածքի կողմից»,-գրել է նախկին դեսպանը:

--00—ԼՄ