Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը ևս մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

միք

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը մերժվել է:

«Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։ Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։

Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։

Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։

Արդյո՞ք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը և «Ազատություն» ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չեն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն և ապօրինի լինելու հիմքով։

Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է», - գրել է Մակինյանը։

--00—ԼՄ