Միհրան Պողոսյանը Անդրանիկ Քոչարյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News  

կոլաժ

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին

ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ ԱԱԾ տնօրենին

Հարգելի պարոնայք

Սույն թվականի նոյեմբերի 17֊ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ով ի պաշտոնե հանդիսանում «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող» քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ֊ում (կամ այլ վայրում բայց միանշանակ Երևան քաղաքում) հայտարարել է, որ պատրաստվում հրապարակել ի պաշտոնե իրեն հայտնի դարձած պետական, ռազմական ու ծառայողական գաղտնիք։ Խնդրում եմ ուսումնասիրել սույն հաղորդմանը կից տեսանյութը և հարուցել քրեական գործ։

Հ.Գ. Հուսով եմ սույն հանցագործության սուբյեկտը մինչ պատերազմը սկսելը դեռևս չի հասցրել իրագործել իր հանցավոր նպատակը...»:

--00—ՄՀ