Նոր Մարաղայի գյուղացիները զինադադարի առաջին օրվանից իմացել են գյուղը հանձնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Նոր Մարաղա գյուղի բնակիչները զինադադարի առաջին օրվանից իմացել են գյուղը հանձնելու մասին։

«Շատ բան կա ասելու, ուժ չունեմ դեռ, բայց էս պիտի պատմեմ։ Մարտակերտից վերադառնալուց կարեւոր չէ ինչու մի քանի հոգի մոբերով նոյեմբերի 15-ից 16 գիշերել ենք Նոր Մարաղայում՝ Արայի տանը, իր ընտանիքի հետ։ Կյանքիս ամենաջերմ ու ամենածանր գիշերներից էր։ Եթե Երեւանում անակնկալի եք եկել այդ գյուղը թողնելու լուրից, ապա իմացեք, որ էլի շատ բան կիմանաք ապագայում։ Զինադադարի առաջին օրվանից գյուղացիք լսել էին, որ շենը հանձնելու են, ով կարող էր՝ վերադարձել էր Հայաստանից, որ հասկանան ինչ են անում։

Դիմել են գյուղապետից մինչեւ չգիտեմ ով, նախագահ, ոչ ոք հստակ բան չի ասել, զինվորականները ասել են՝ կարծես հա, հանձնում ենք, պաշտոնյաները ասել են՝ սպասեք, կասենք կկազմակերպենք։ Խեղճ մարդիկ (թեպետ խեղճը լավ բառ չէ) շվարած էին, երկրորդ անգամ տեղահանվել, տարիներով ստեղծած հրաշալի տնտեսության փշրանքները մի կերպ տեղափոխելու հարցերը լուծելը ժամանակ ա պահանջում։ Ասում էին՝ հիմա ի՞նչ անենք, զիլ-կամազ ճարենք, կահույքն ու անասունը տանենք, տունը վառենք, բա որ ասեն՝ մնում եք»,- գրել է Կարապետյանը։

«Հա, ու մի բան էլ պատմեմ, զինադադարի առաջին օրվանից Հայաստանից շուստրիներ ֆուռերով գնացել են գյուղեր, նաև Նոր Մարաղա, ասել են կորոլյոկ ծախի տանենք, 100 դրամով չեն վերցրել, կովին 70 000 են առաջարկել, մարդկանց, որոնց էդ փողը կյանքի պես էսօր պետք ա տրանսպորտ վարձելու, բենզին առնելու, տուն գտնելու եւ այլն»,- գրել է Կարապետյանը։

--00—ԼՄ