Ադրբեջանը պատրաստ է զինադադարի, աշխարհն ընդունում է «անջատում հանուն փրկության» բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ադրբեջանը հիմա արդեն պատրաստ է զինադադար կնքել ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանի խոսքով՝ Ալիևն այնպես է գնահատում եղած վիճակը, որ իրենց դիրքերը հիմա ավելի ուժեղ են, քան պատերազմից առաջ և կարելի է հենց այս կետից սկսել բանակցությունները։ Այլ հարց է, թե որքանով են ճիշտ այդ հաշվարկները։ 

«Երևանի մամուլի ակումբի» ղեկավարը կարծում է, որ ամեն դեպքում ինչպիսի վիճակ էլ որ կլինի հրադադարից առաջ, դա ընդունելի կլինի ՀՀ-ի և Արցախի համար, սակայն շեշտում է, որ հայկական կողմը կարող է սահմանափակվել մարդասիրական հրադադարի օրակարգով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս