ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են.
«Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»։
--00--ԱԹ