Արմեն Սարգսյանն իր և հայ ժողովրդի անունից ցավակցել է Մակրոնին նախկին նախագահի մահվան համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

մակրոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ, Նանսենի մրցանակի դափնեկիր Վալերի Ժիսկար դ´Էստենի մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Վալերի Ժիսկար դ´Էստենն իր ուրույն ներդրումն է ունեցել Ֆրանսիայի պետականության, ժողովրդավարության, ներքին և արտաքին քաղաքականության ամրապնդման գործում՝ ջանք ու եռանդ չխնայելով երկրի առաջընթացն ու բարգավաճումը խթանելու համար:

Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս