Թուրքիան հայտարարում է COVID-19 դեպքերի ռեկորդային քանակի մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

․

Թուրքիայում դեկտեմբերի 4-ին կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 32,736, որը  երկրում համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է համարվում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը։

Ինչպես ավելի վաղ ասել էր առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, Թուրքիայի մի քանի շրջաններում, ներառյալ Ստամբուլում, կորոնավիրուսային համաճարակի տարածման արդեն երրորդ ալիքն է հասունացել: Վերջին շաբաթվա ընթացքում երկիրը բազմիցս արձանագրել է օրական կորոնավիրուսի նոր դեպքերի և դրանից մահացության ռեկորդային ցուցանիշներ:

«Այսօր հայտնաբերվել է COVID-19- ի 32,736 նոր դեպք: Գրանցվել է 193 մահ, իսկ համաճարակի սկզբից ի վեր մահերի թիվը հասել է 14,509 ի: 5703 հիվանդ ծանր վիճակում է», - ասված է Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Թուրքիայում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է COVID-19 վարակման 527,070 դեպք, մահացել է 14,502 մարդ, ծանր վիճակում է գտնվում 5,703-ը։Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 19 միլիոն թեստ։ Թուրքիայում վերջին օրերին անընդհատ աճում են կորոնավիրուսային համաճարակի արձանագրված դեպքերի թվերը։Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ իրական թվերը շատ ավելի սարսափելի են, և դրանք միտումնավոր կերպով թաքցվում են իշխանությունների կողմից։ Թուրքիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսային վարակով պայմանավորված գործում են մի շարք սահմանափակումներ։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս