Արմեն Հովհաննիսյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

․

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը կառավարության որոշմամբ կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:

Այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱՀ