Գոռ Բակլաչյանը կնշանակվի քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

 

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

քկ

Արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Այս մասին որոշումը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանին»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս