Ումի՞ց վախենալ՝ նրանցի՞ց, թե՞ ձեզնից. դերասանը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը գրառում է արել Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին, որոնք վերջիններս հնչեցրել են հաղթական զորահանդեսի ժամանակ: 

«Այսքանից հետո մեր երկրի վարչապետը իր պատգամավորներով և իր կառավարությամբ հայտարարում է «կրկնում եմ՝ պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար», «ցավոք պետք է բանակցել հաղթող կողմի հետ», «ցանկալի է վերականգնել տնտեսական փոխհարաբերությունները հարևան երկրի հետ», «կարծում եմ, որ մեր գերիների հետ շատ լավ են վերաբերվում», «ադրբեջանի և թուրքիայի հետ պետք է վարել բարիդրացիական հարաբերություններ»՝ հարց է՝ ո՞վ է թուրքը՝ դու՞ք, թե՞ նրանք: 

Ումի՞ց պետք է վախենալ՝ նրանցի՞ց, թե՞ ձեզնից․ ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը և համայն հայությունը կիմանա՝ դուք պարզապես թո՞ւրք եք, թե՞ շարքային դավաճան: Մեկ վայրկյան առաջ հեռացե՛ք և ազատե՛ք Հայությանը ձեր ներկայությունից:

Հ.Գ. Այսօր՝ խոր խարան խայտառակության»,-կարծում է Տիգրան Ներսիսյանը:

--00—ԼՄ