ԱԱԾ-ն խուզարկում է բնապահպանության նախկին նախարարի բնակարանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսքն ուղղելով լրատվամիջոցներին:

«Շտապ՝ լրատվամիջոցներին

Իշխանության տվայտանքներն ու գործիքակազմը

Հենց այս պահին, թուրքին ևս 100 մետր տարածք տալու համար իշխանությունը՝ ի դեմս ԱԱԾ֊ի, խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում՝ հույս ունենալով, որ այդ կլռեցնի այս դավադրության դեմ բարձրաձայնողներին։

Չի ստացվելու, չեն լռելու..»,-գրել է նա:

--00—ԼՄ