ՔՊ-ն քննարկել է Հադրութի թեման, Փաշինյանի հրաժարական չի սպասվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

քաղաքական
24News-ի տեղեկությունների համաձայն, ՔՊ վարչությունը երեկոյան Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հադրութի երկու գյուղերի՝ Հին Թաղլարի ու Խծաբերդի՝ հակառակորդի կողմից գրավման թեման: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այլ ներքաղաքական հարց չի քննարկվել, Փաշինյանը հրաժարականի հարցն օրակարգում չի եղել:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։

Նշենք նաև, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր։

--0--ԿԿ