Time-ի լավագույն 100 լուսանկարների ցանկում է նաև Շուշիի փողոցում մխրճված հրթիռի նկարը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

հրթիռ

Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է 2020 թվականի 100 լավագույն լուսանկարները՝ ըստ իր վարկածի: Դրանց թվում է նաև ադրբեջանական զինուժի կողմից հայկական Շուշի քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռը, որը մխրճվել է գետնի մեջ: Լուսանկարի նկարագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սեպտեմբերի վերջին սկսված հակամարտությունն առաջնագծից արագ տեղափոխվել է քաղաքներ ու գյուղեր: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Լուսանկարների մեծ մասում COVID-19-ով վարակված մարդիկ են՝ կադրեր հիվանդանոցից: Ցանկում տեղ է գտել նաև ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը:

 --00—ՄՀ