Արկադի Անդրեասյանի օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր նաև հայրս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար նկար

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեծ վշտով է տեղեկացել լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:

«Արկադի Անդրեասյանն անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը», - նշել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ 73 տարեկան հասակում կյանքից հեռացեծ է Արարատ-73-ի կիսապաշտպան, լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։

--00—ԼՄ