Մրցանակն ստանալն ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն 10-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար։

«Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ` 10-րդ անգամ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակն ստանալն ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է։ Մենք խաղում ենք որպես մեկ միասնություն»,- Ֆեյսբուքի էջում գրել է Մխիթարյանը։

Մեկնաբանություններում Մխիթարյանին շնորհավորել է նաև «Ռոման»։

--0--ԿԿ