Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահները քաղցրավենիք և ամանորյա նամակներ են ստացել 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

2

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախօրեին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի դիտակետերում ծառայող զինծառայողների գալիք Ամանորը: Զինծառայողներին տրվել են Ամանորի հավաքածուներ, քաղցրավենիք և Ռուսաստանի տարբեր մարզերի երեխաների կողմից գրված նամակներ՝ «Զինվոր խաղաղապահին»: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներին ուղարկվել է ընդհանուր առմամբ ավելի քան 2000 ամանորյա նվեր, 600 նամակ, 1500 բացիկ՝ Ամանորի շնորհավորանքներով, որոնք պատրաստել են երեխաները:

նկար
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Սակայն բախումները լիակատար չեն դադարել:

--00—ԼՄ