ԼՂ-ում օգտագործել են «Ուրան-6» ականազերծող ռոբոտ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հունվարի 5-ին հրապարակվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ժամանակ «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրի աշխատանքը։

«Ռուս խաղաղապահների կողմից Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում կիրառվում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս