Նախագահն ու տիկինը շնորհակալություն են հայտնել առողջության ջերմ մաղթանքների համար

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, ովքեր վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար:

«Անչափ զգացված ենք յուրաքանչյուրիդ ուշադրության համար: Աստված պահապան բոլորիս»,- հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը։ 

 --00—ՄՀ