Արցախյան հիմնախնդրի կողմերից մեկը գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 7,  24News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը»,- սա դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է: Տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում և կողմերից յուրաքանչյուրը դրան ձգտում էր հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով:

Եթե ոչ ապագայում, ապա, գոնե, այսօր այդ ոսկե կանոնը մեզ համար դադարել է գործել, քանի որ ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից: Արդյունքում մենք չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը»:

--00--ԱԹ