ԼՂ-ում մինչ օրս ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել 1150 քաղաքացու. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News

հասարակական

ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների շարժական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում օգնություն ցուցաբերել բնակչությանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուս խաղաղապահները ստեղծել են բժշկական խմբեր՝ ԼՂ-ի բնակավայրերում աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Վերջին օրվա ընթացքում բժշկական օգնություն է ցուցաբերվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր բնակավայրի մոտ 30 բնակչի», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ ռուս ռազմական բժիշկները մինչ օրս, ընդհանուր առմամբ, օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1150 բնակչի, այդ թվում՝ 144 երեխայի:

--0--ԿԿ