Արցախում ԼՀԿ-ականները հանդիպել են ԱԺ «Արդարություն» խմբակցության հետ. օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում Արցախից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Այսօր Արցախում հանդիպել ենք Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ։

Հանդիպման օրակարգը՝ հետպատերազմյան շրջանում արցախահայության առջև ծառացած հումանիտար և անհապաղ լուծում պահանջող խնդիրներ, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակության ակտիվացմանն առնչվող հարցեր»։

նկար

--00—ԼՄ